
Հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ հեռուստատեսության բնագավառում երկարամյա անբասար աշխատանքի և սերունդների հայեցի դաստիարակության գործում յուրովի ներդրում ունենալու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից շնորհակալագիր է ստացել:

Նշենք, որ այսօր Տարոն Մարգարյանի կողմից նման շնորհակալագրերի են արժանացել նաև Տաթևիկ Բաղդասարյանը, Քրիստինե Մելքոնյանը և Գայանե Փայտյանը:


