Life.panorama.am-ը գրում է. Նախորդ շաբաթ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի կիսաեզրափակչից դուրս մնաց երգչուհի Լյուսին, ինչն առաջացրեց նրա երկրպագուների բողոքը: Արդյոք Լյուսին հիասթափված է ու պարտությունը որեւէ կերպ ազդե՞լ է նրա վրա. նշված հարցերի շուրջ կայքը զրուցել է երգչուհու հետ։
«Իրականում, երկրպագուներիս կողմից բացասական կարծիքները շատ մեծ էին, նրանց կարծիքով` անարդար էր ու իմ դուրս մնալը դժգոհության պատճառ էր դարձել, սակայն ես, գիտակցելով, որ սա ընդամենը մրցույթ է, պատրաստ եմ եղել նաեւ պարտության»,- ժպիտով նշել է Լյուսին ու շարունակել.
«Ինչ վերաբերում է հիասթափությանը, պետք է նշեմ, որ բացարձակ հիասթափված չեմ ու անգամ ընդհակառակը` ավելի եմ աշխուժացել, ի վերջո պետք է նայել միայն առաջ»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում