
Ժողովրդագրական խնդիրները և աղքատության բարձր մակարդակը Կառավարության սոցիալական ոլորտի գլխավոր առաջնահերթություններից են, որտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հասկանալով, որ բոլոր խնդիրները միանգամից և արագ լուծել հնարավոր չէ, միևնույն ժամանակ, նախարարությունը յուրաքանչյուր օր առկա ռեսուրսների շրջանակներում, անելու է առավելագույնը արձանագրելու եկուզ փոքր ձեռքբերումներ:
Այդ կապակցությամբ, Կառավարության քննարկման եմ պատրաստվում ներկայացնել փոփոխության առաջարկ «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման մեջ:
Առկա նպաստների չափերը իհարկե հեռու են բավարար լինելուց, սակայն 2017թ. հաստատված պետական բյուջեի շրջանակներում այս փուլում առկա է հնարավորություն կատարել հնարավորինս փոքր փոփոխություններ:
Նախնական քննարկումների արդյունքում առաջարկվում է 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50.000 դրամի փոխարեն սահմանել 150.000 դրամ: Նշված փոփոխությունը պետական բյուջեից երեխայի ծննդյան նպաստների հատկացումների բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա:
Առաջիկայում նշված հարցին կտրվի ավելի համապարփակ և արդյունավետ լուծում՝ վերանայելով նաեւ ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգը»:

Կարդացեք նաև` Սոցապ նախարարը՝ թոշակների և նպաստների վճարումների մասին
Նախարարության աշխատակիցները զգուշացված են, լինելու եմ անողոք. Մանե Թանդիլյան
Ես ապշած եմ` ու՞մ փողերն եք ներել, ու՞մ եք ներել. Մանե Թանդիլյան


