Երկու օր է, որ ես ստանում եմ անհատական սպառնալիքներ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Իմ անվտանգության հետ կապված ռիսկեր կան: Եթե ինձ հետ մի բան պատահի, ամբողջությամբ դրա պատասխանատուն այս իշխանությունն է լինելու: Զանգ է եղել նաեւ, որ՝ ասեք իրեն, որ իրեն վերացնելու ենք: Դրա մասին իրազեկված է ոստիկանապետը, այդ մարդուն արդեն հայտնաբերել են մեկ այլ քաղաքում: Հիմա ինձ ասում են՝ դու հաղորդում տուր, որ մենք իրեն չգիտեմ ինչ անենք»,-ասաց նա: