▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկու ժամ արտասվել եմ». Յուլիա Ֆինկը՝ ԱՄՆ-ից ստացած տպավորությունների և մեկնելու պատճառների մասին

BlogNews.am-ը գրում է.

Հաղորդավար Արտյոմ Կարապետյանը և դերասանուհի Յուլիա Ֆինկը վերջերս են վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ, ի դեպ, առաջին անգամ էին: Մեկամսյա ուղևորությունը բավականին տպավորիչ էր զույգի համար, իսկ կայքի հետ զրույցում Յուլիան պատմել է տպավորությունների և մեկնելու պատճառի մասին: 

«Մենք առաջին անգամ էինք Ամերիկայում, և մեկնելու հիմնական առիթը Արտյոմի ծնողներին տեսնելն էր, քանի որ տասնութ տարի չէին տեսել իրար: Ես էլ էի առաջին անգամ տեսնում Արտյոմի ծնողներին։ Չնայած հեռախոսային կապը և Skype-ով զրուցելը միշտ եղել է, բայց բնական շփումն իհարկե ուրիշ է: Մեզ շատ լավ դիմավորեցին․ բացի Արտյոմի ծնողներից՝ Ամերիկայում բնակվում են նաև նրա բարեկամները, և բոլորս սպասում էինք այս հանդիպմանը: Ես էլ կատակով ասում էի՝ կարծես նոր հարս եմ, քանի որ ուշադրությունը, ջերմությունն այնքան շատ էին, որ ես ինձ այդ կարգավիճակում էի զգում»,- պատմում է Յուլիան։

Դերասանուհին ասում է, որ Ամերիկան որպես տուրիստական երկիր չի դիտարկել․ «Ես չեմ ձգտել Ամերիկա գնալ։ Որպես տուրիստական երկիր ինձ գրավել է, օրինակ, Իտալիան, բայց հիմա հասկանում եմ, որ հաճույքով ավելի երկար կմնայի: Ամերիկան ինքն իրենով հետաքրքիր ձգողական ուժ ունի։ Ինձ համար մեկ ամիսը քիչ էր, քանի որ շատ տեսարժան վայրերում չհասցրինք լինել, չնայած ոչ մի օր տանը չենք մնացել: Այդ ընթացքում ընկերացանք Արտյոմի հորեղբոր աղջկա և նրա ամուսնու հետ, նրանք մեզ ցույց տվեցին Լոս Անջելեսը և տարան Վեգաս»։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее