ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2008-ի Պեկինի Ամառային օլիմպիադայի ժամանակ բռնկվեց վրաց-օսական ճգնաժամը, իսկ հիմա՝ 2022-ի Պեկինի Ձմեռային օլիմպիադայի օրերին, եփվում է ուկրաինական ճգնաժամը։
Երկու դեպքում էլ բորշ եփողները գլոբալիստներն էին։ Գլոբալացված աշխարհի տերերին հանգիստ չի տալիս իրենց իշխանությունից անդին տերությունների գոյությունը։ Այս անգամ գլոբալիստների ձեռքում «խոշոր քաշվողների» դերում հայտվել են ուկրաինացիները։
Ո՞վ կպատկերացներ, որ Վլադիմիր Մեծ իշխանի հետնորդները հազար տարի անց գլոբալիստների թեթև ձեռքով կդառնան ոխերիմ հակառակորդներ։
Գլոբալիստներն աղմուկն արեցին, վախի մթնոլորտ ու քաոս սերմանեցին, Կիևից արդեն փախել են, իսկ ուկրաինացիներին ու ռուսներին, որ եղբայրական ժողովուրդներ են, դրդում են ռազմական բախման։ Հուսանք գլոբալիստների դաժան «մուտիտը» չի աշխատի ու պատմական միասնական անցյալը կհաղթի։ Խաղաղություն բոլորին...»: