▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկնքից լույս իջավ, ծիածանի տակ կանգնած էր Արգամ Աբրահամյանը

 

Hraparak.am-ի տեսանյութում Կառավարության բակում բողոքավորների կողքին գտնվող ՀՀԿ տատիկը  ամեն դուրս եկող պաշտոնյային փորձում է մոտենալ, խոսել, գովերգում է նախագահին, նախկին եւ ներկա վարչապետին:  ՀՀԿ տատին անցած ուրբաթ օրը, ինչպես ինքն է ներկայացնում, «սուրբ» երազ է տեսել, որտեղ գլխավոր դերակատարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է եղել. «Արտաշատի ռայոնը խավար վիճակում էր, կանգնած էի բազմության մեջ, հանկարծ երկնքից լույս իջավ, ծիածան կանգնեց եւ ծիածանի տակ կանգնած էր մի մարդ բեժ գույնի հասարակ կաստյում-շալվարով, ծիածանի տակ կանգնած էր Աբրահամյան Արգամը: Մանանա էր թափված երկնքից, ժողովուրդը կռացել, հավաքում էր, այդ կանգնած մարդը ասեց՝ թող հավաքեն: Բոլորդ ձեր ձայնը տվեք մատղաշ, անմեղ դեմքով Աբրահամյան Արգամին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее