▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկիր ծիրանի»-ի անդամները Երևանում որոշել են ավելացնել մարդկանց թիվը

«Երկիր ծիրանի»-ի ծրագիրը կազմվել է՝ ելնելով մեր խնդիրներից և իրատեսական է այնքանով, որ կազմողները հենց ժողովրդի միջից են, քաջատեղյակ են քաղաքապետարանի բյուջեին, մեր քաղաքի հնարավորություններին: Ցանկանում ենք քաղաքը դարձնել հարմարավետ, որպեսզի մարդիկ կարողանան ապրել ու ավելանալ: Մենք գալիս ենք ազատելու մայրաքաղաքը՝ անարդարություններից, կոռուպցիայից և աղբից»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը:

Մյուս թեկնածուն էլ  իր խոսքով՝ բազմաշերտ խնդիրները լուծելու համար կարևորեց կոռուպցիոն համակարգի վերացումը:

«Կոռուպցիոն համակարգը ՀՀԿ-ն է ստեղծել, բազմացրել և տիրում է ամբողջ քաղաքում»,-ասաց նա:

-Ինչպե՞ս եք վերացնելու.

«Ով որ վերցրել է, չի աշխատելու մեզ հետ»,-եղավ պատասխանը:

Պարզվեց՝ նաև տրամվայն են ցանկանում վերականգնել.

«Այն իրատեսական է ու մեխանիզմը մեր ծրագրում կա: Ռելսերն էլ կվերականգնենք»,-նշեց Սոնա Աղեկյանը:

Նման հնարավորություն ունի՞ քաղաքի բյուջեն հարցին էլ Սոնա Աղեկյանն այսպես պատասխանեց.

«Ներդրումներ կլինեն, քաղաքի բյուջեն էլ լայն հնարավորություններ ունի: Թվերին ծանոթ եմ, բայց լավ չեմ հիշում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее