Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է Երևանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանի հետ, ով հեռուստադիտողին ծանոթ է տարբեր նախագծերից եւ ֆիլմերից:
Նոննա առաջինն ուզում էի խոսել այս ընթացքում ձեր գործունեւությունից, ինչո՞վ եքզբաղված:
Այս շրջանում զբաղված եմ իմ մշտական աշխատավայրում՝ Երեւանի պետական կամերային թատրոնում, որտեղ այս տարի պրեմիերա ունեցանք՝ «Show no 3» ներկայացումը, որին նաեւ ես էի մասնակցում:
Հաճախ եք Կամերային թատրոնի անձնակազմով մեկնում հյուրախաղերի, մի փոքրկպատմե՞ք թատրոնի աշխատանքներից եւ առաջիկա ծրագրերից:
Այո, հյուրախաղերի հաճախ ենք մեկնում: Վերջերս բավականին մեծ կազմով մեկնեցինք Սանկտ Պետերբուրգ «VIVAT COMEDIA» միջազգային փառատոնի շրջանակներում, որտեղ հանդես եկանք «Կառավարական համերգ» ներկայացումով: Ամանորից հետո արդեն նոր տարում եւս ունենք նախատեսված հյուրախաղեր, բայց, ինչպես միշտ, փակագծերը դեռ չեմ բացի: Իսկ թատրոնում մի քանի օրից կկայանա այս տարվա թվով երրորդ պերմիերան՝ «Սիրո խոստովանություն» գեղեցիկ ներկայացումը, որը լի է անասելի էմոցիաներով: Այնպես որ, բոլորին հրավիրում եմ:
Հետաքրքիր է՝ համեմատելով արտերկրի եւ մեր տեղական թատերարվեստը՝ ի՞նչհետեւություններ եք արել Ձեզ համար:
Ինչպիսին մենք ենք՝ հայերս, այնպես էլ մեր թատերարվեստն է՝ համով-հոտով-ջիգյարով:
Նոննա, իհարկե նկատելի է, որ հեռուստատեսությամբ Ձեզ շատ հազվադեպ կարող ենքտեսնել, հետաքրքիր է՝ ի՞նչն է պատճառը, հրավերնե՞ր չկան, թե դուք եք դրանցիցհրաժարվում:
Այո, հիմա հազվադեպ եմ նկարահանվում, որովհետեւ նկարահանումները շատ-շատ ժամանակ են խլում, իսկ ես հիմա փորձում եմ ամեն ազատ րոպեն եւ վայրկյանը անցկացնել դստերս եւ իմ ընտանիքի հետ, քանի որ տարիներն ասես թռչում են, իսկ ես կարոտած եմ մնում: Ինչ վերաբերվում է առաջարկներին, դրանք կան, իհարկե, բայց դեռ ոչ բավարար այսօրվա համար, առաջիկայում էլ նոր ու հարմար առաջարկներին դեմ չեմ լինի:
-Ունեք Ձեր գեղեցիկ, հատուկ ընդգծված արվեստասեր ընտանիքը, հետաքրքիր է՝ ի՞նչառավելություններ եւ թերություններ ունի արվեստի մարդկանց կազմած ընտանիքը:
Միանշանակ, առավելությունները իրենց թվով գերազանցում են թերությունների թվին. Լինում են պահեր, որ տանը նստած ամուսնուս հետ սկսում ենք գործնական վեճի բռնվել եւ հետո մի քանի րոպե սկսում ենք լռել ու հասկանում, որ պետք է թույլ չտալ, որ գործնական հարցերը խոչընդոտեն մեր ընտանեկան կյանքին: Իսկ առհասարակ, արվեստի մարդկանց կազմած ընտանիքի առավելությունները բազմաթիվ են, դրանք նշելու համար շատ երկար ժամանակ է հարկավոր:
Նոննա, ունեք նաեւ հրաշք փոքրիկ, կցանկանայի մի փոքր պատմեք նրա մասին,ինչպիսի՞ն է նա, ի՞նչ բնավորության գծեր ունի, ո՞ւմ է ավելի նման՝ հայրիկին, թեմայրիկին:
Էլվիաս… երջանկությունից ես մեկ-մեկ խենթանում եմ, չեմ հավատում, որ մեր աղջիկն է: Նա ընդամենը 2.5 տարեկան է, բայց արդեն ասես մեր ընկերուհին լինի: Ի դեպ, հղիությունս շատ զավեշատալի է ընթացել, որովհետեւ հղիությանս մինչեւ 6 ամիսը ես խաղացել եմ երաժշտա-պարային բոլոր ներկայացումները, իսկ արդեն 9 ամսականում, ծննդաբերությունիցս մեկ շաբաթ առաջ ներկայացում եմ խաղացել եւ հեռուստացույցով ելույթ ունեցել: Ասեմ նաեւ, որ այդ ժամանակ Մանկավարժական համալսարանն էի ավարտում եւ բուռն ուսումնական պրոցեսում էի, իսկ բալիկիս ունենալուց ուղիղ մեկ ամիս անց ավարտեցի այն: Եւ քանի որ այդ ժամանակ ես ձեռք էի բերում իմ՝ թվով 3-րդ մասնագիտությունը, որն էր խմբավարը, աղջկաս լսողությունը ձեւավորվել է դեռեւս իմ ներսում: Ի դեպ, փոքրիկիս իր բնավորության գծերով եւ արտաքին նմանությամբ չի նեղացրել ոչ ինձ, ոչ հայրիկին, նա մեզ երկուսիս էլ հավասարաչափ նման է, թեպետ ընդհանուր առմամբ շատ նման է իմ մայրիկին: Չնայած աղջիկս դեռ փոքր է, բայց ֆանտաստիկ լսողություն ունի, այնպիսի երգերի նոտաներ է ճիշտ երգում, որ ապշում եմ, հայրիկի նման էլ անվերջ պարում է, կրկնօրինակում է թե մեր ներկայացումների պարերը, թե հայրիկի համերգները: Մի խոսքով չգիտենք սրա վերջն ի՞նչ կլինի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում