▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երջանկությունը կշիռ ունի՝ մոտ 3-4 կգ. Շողեր Գրիգորյանը՝ նորածին որդու ու ապագա ծրագրերի մասին

Երջանկությունը կշիռ ունի՝ մոտ 3-4 կգ. Շողեր Գրիգորյանը՝ նորածին որդու ու ապագա ծրագրերի մասին (ֆոտո)

Life.panorama.am-ը գրում է.

Կայքի զրուցակիցն է ամուսնությունից հետո ՌԴ-ում բնակվող դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով բոլոորվին վերջերս է մայր դարձել: Նրա հետ խոսել ենք նոր կարգավիճակի, աշխատանքային ծրագրերի ու Հայաստան վերադառնալու մասին:

Մեզ հետ զրույցում Շողերը նախ նշեց, որ որդու ծնունդից հետո ոչ միայն կյանքը, այլեւ ինքն է փոխվել.

«Տղայիս ծնունդից հետո ոչ միայն կյանքն, այլեւ ես եմ փոխվել։ Հայացքներս են փոխվել կյանքի հանդեպ։ Հայտնաբերել եմ սիրո մի նոր մակարդակ կամ տեսակ՝ զոհաբեր, անվերապահ սեր։ Մինչև հիմա դեռ, տղաս ինձ,այսպես ասած, ոչ մի լավություն չի արել, հակառակը՝ ծնունդի ցավ, անքնություն, անհանգստություններ, բայց սիրում եմ իրեն իմ ամբողջ էությամբ ու առանց ակնկալիքի, առանց պատճառ։ Հիմա եմ հասկանում Աստծո սերը մեր հանդեպ, թե չէ առաջ զարմանում էի ու ասում՝ լավ տիեզերքի Արարիչը ինչո՞ւ է մեզ էդքան կարևորում ու սիրում: Ծնողական սերը էդպիսին է, բացատրություն չկա, ուղղակի սիրում ես ու պատրաստ ես լավագույնդ զոհաբերել նրա համար»,- նշեց նա:

Շողերի խոսքով՝ մայրանալուց հետո իր մեջ կին տեսակն էլ է փոփոխությունների ենթարկվել.

«Կարծում եմ, որ հենց մայրանալուց հետո է կինը իսկական կին դառնում։ Սիրելուց զատ` սկսում ես ամուսնուդ շատ գնահատել։ Երբ ամուսնանում ես ու երջանիկ ես, քեզ թվում է՝ վերջ, դրանից այն կողմ էլ երջանկություն չկա։ Հետո ծնվում է առաջնեկդ ու հասկանում ես, որ կա ու երջանկությունը կշիռ ունի, կշռում է մոտ 3-4 կգ։ Հետո ամեն օր սկսում ես մեծացնել այդ «երջանկությանը» ու ինչքան մեծանում է, դու էնքան ավելի երջանկանում ես: Իսկ երջանիկ մարդը ավելի ուրախ է, ավելի բարի, ավելի սրտացավ մյուսների հանդեպ, նման մարդն ուզում է կիսել իր ուրախությունը բոլորի հետ»,- հավելեց նորաթուխ մայրիկը։

Փոքրիկ Սամուելի մասին խոսելիս՝ Շողերը մեծ հրճվանքով պատմեց.

«Մենք արդեն 2 ամսական 5 օրական ենք։ Սամուելը արդեն կազմավորված մարդ է։ Ես կարծում էի, թե մենք ենք երեխայի բնավորությունը, տեսակը ձևավորում, բայց նա արդեն բնավորություն էլ ունի, տեսակ էլ։ Սիրում է ուշադրություն իր հանդեպ, հեշտ կոնտակտի մեջ է մտնում մարդկանց հետ, շփվում է, ժպտում։ Օրվա մեջ շատ տարբեր կերպարներ է ընդունում։ Երբեմն ինչ-որ շտրիխ եմ ավելացնում ու դառնում է ինչ-որ կերպար, երբ նկարում եմ նայում է օբյեկտիվին ու սիրով նկարվում։ Ամեն ինչ սրտանց է անում, բաներ կան, որ ջանք չեն պահանջում, չէ՝ ինքն իր ամբողջ էներգիան ներդնում է։ Այս տարիքից էլ երևում է, որ էմոցինոալ է»։

Հետաքրքրվելով, թե ով է Շողերին օգնում բալիկի խնամքի հարցում, քանի որ նա հարզատներից բավականին հեռու է գտնվում, պատասխանեց.

«Ես եմ խնամում, իսկ բոլոր հարազատներս օգնում են հեռախոսով: Բոլորի խորհուրդները լսում եմ, բայց միևնույն է, անում եմ այն, ինչ այդ պահին զգում եմ՝ ճիշտ է։ Հեշտ չէ, ուզում ես ոչ մի բացթողում չանես, շատ զբաղվես երեխայի հետ նույնիսկ այս տարիքում։ Շատ պատասխանատու կոչում է ծնողի կոչումը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее