▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդները պահանջում են, որ «Հաց բերողին» հուղարկավորեն Եռաբլուրում

Արդեն հայտնել էինք, որ «Հաց բերողին» սատարողները, որոնց թվում զգալի քանակ էին կազմում երիտասարդները,  հավաք էին կազմակերպել Ազատության հրապարակում, որից հետո սկսել են երթը:

Կառավարության շենքի առաջ նրանք վարչապետի խորհրդականին  են փոխանցել իրենց պահանջագիրը՝ երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած «հաց բերող» Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրի պանթեոնում:

Նշենք, որ, ըստ ասեկոսեների,  Արթուր Սարգսյանին Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու համար նրա հարազատները դիմել են իշխանություններին, սակայն պատասխանը նրանց չի գոհացրել:Այս մասին Կառավարության շենքի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց նաև Շահեն Հարությունյանը՝ ասելով.  «Պատասխանը եղել է՝ ոչ»,: 

Կարեն Կարապետյանի խորհրդականը խոստացել է այդ հարցով պատասխանը հայտնել վաղը՝ հերքելով տեղեկությունը, թե իրենք արդեն իսկ մերժել են Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը. «Նման դիմում մեզ չի եղել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее