▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը` Թեհրանից Հայաստան տեղափոխվելու մասին և ոչ միայն

Life.panorama.am-ը գրում է, որ իր զրուցակիցն է երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանը, ում հեռուստադիտողը ճանաչեց «Շանթ» հեռուստընկերության «Օտարը» հեռուստասերիալով: Սիսիանը, Թեհրանից Հայաստան գալով, անմիջապես ստացել է գլխավոր կերպար մարմնավորելու հնարավորություն: Անցած ճանապարհի եւ հայտնի դառնալու զգացողությունների մասին մենք զրուցել ենք Սիսիանի հետ, ով արդեն հասցրել է սիրվել հանրության կողմից:

Սիսան հեռուստադիտողը Ձեզ առաջին անգամ տեսավ «Օտարը» հեռուստասերիալում: Կպատմե՞ք, թե ինչպես հայտնվեցիք հեռուստատեսությունում:

- Ծնվել եմ Թեհրանում, մանուկ հասակից եղել եմ թատրոնում, հաղթանակներ եմ գրանցել ասմունքի տարբեր փառատոններում, այդ թվում նաեւ համահայկական «Շուշիի ասմունքի փառատոնում», որի շրջանակներում վերջին տարում ընդգրկվել էի ժյուրիի կազմի մեջ։ Պատանի տարիքում ընդունվել եւ ավարտել եմ «7-րդ արվեստ» դերասանական քոլեջը, ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվել Հայաստան։ Երևանում ուսումս շարունակել եմ բոլորովին այլ մասնագիտությամբ, սակայն շարունակել են մասնակցել տարբեր ներկայացումներում, նաեւ ունեցել եմ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու փորձ։ Հեռուստատեսությունից ինձ նկատել են «The Name production>-ի փոքրիկ տեսահոլովակում եւ հրավիրել քասթինգի։

Այս ոլորտում նորեկ եք ու հետաքրքիր է` ինչպե՞ս եք Ձեզ այս ասպարեզում զգում: Ի վերջո, միանգամից գլխավոր կերպար են Ձեզ վստահել, այդ առումով դժվարություններ եղե՞լ են:

- Դժվարություններ, բնականաբար, եղել են, որովհետեւ գլխավոր հերոս մարմնավորելու պատասխանատվությունը մեծ էր, բայց դժվարություները ստեղծված են հաղթահարելու համար:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее