▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրիկի նոր տեսահոլովակի մանրամասներն ու ոչ պատահական ընտրված հերոսուհին

Երգիչ Էրիկը երեկ նոր տեսահոլովակ է ներկայացրել իր երկրպագուներին՝ «Իմ ամենալավ» երգի հիման վրա։ Նուրբ ու սիրառատ այս տեսահոլովակում նկարահանվել են հայտնի զույգերը։ Տեսահոլովակը երեկվանից պտտվում է համացանցում և արդեն հասցրել է արժանանալ լսարանի համակրանքին։

 Մեզ հետ զրույցում Էրիկը նշեց, որ համերգներից մեկի ժամանակ երգել էր այս ստեղծագործությունը, և այն առանց իր ցանկության տարածում էր գտել համացանցում։ «Սկզբում փորձում էինք տարբեր տեղերից ջնջել երգը, հետո հասկացանք, որ անիմաստ է։ Մի կողմից դա վատ էր, մյուս կողմից՝  լավ։ Հասկացա, որ այն այդքան սիրվել է, որ շարունակ տարածվում է։ Մի քիչ ուշացումով նկարահանեցինք տեսահոլովակը։ Շատ եմ մտածել տեսահոլովակի գաղափարի մասին, որովհետև երգն արդեն սիրված էր, ուզում էի տեսահոլովակը չխանգարեր երգին»,- ասաց երգիչը։

Տեսահոլովակի սիմվոլը կառուսելի տեսքով հուշանվերն է, որը շատ տարածված է ամբողջ աշխարհում։ «Մեզ պետք էր այնպիսի սիմվոլ, որը հարազատ կլինի շատերին։ Շատ ուրախ ոմ, որ տեսահոլովակի այդ անկեղծությունը, թեթևությունն ու նրբությունը ընկալվեց հանդիսատեսի կողմից և սիրվեց»,- ասաց երգիչը։

Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։ «Գաղափարն ինձ մոտ ծնվեց, քանի որ ամեն տղամարդու համար ամենալավ կինն իր կողքի կինն է։ Որոշեցի, որ նկարահանվեն իմ ընկերները՝ իրենց կանանց հետ։ Ընկերներ, ում ես շատ սիրում եմ՝ իրենց ընտանիքներով հանդերձ։ Ցավոք, ժամանակը սահմանափակ էր և շատերին չենք կարողացել նկարահանել, եթե երգը մի քիչ երկար լիներ, շատ ավելի շատ կլինեին այդ զույգերը»,- նշեց Էրիկը։

Թե ով է այն հերոսուհին, ում դեմքն այդպես էլ չի երևում տեսահոլովակում, սակայն Էրիկը հենց նրան է նվիրում սիրո իր սիմվոլը, երգիչը բացահայտել չցանկացավ, սակայն որ նա պատահական ընտրված գեղեցիկ աղջիկ չէ, ակնհայտ է:)

Էրիկը նաև ոգորությամբ նշեց, որ շաբաթ օրը «Արմենիա TV»-ով հեռարձակվելու է իր մենահամերգը։ Հետագայում այն կցուցադրեն նաև «PanArmenian Media Group»-ի մյուս  հեռուստաալիքներով։ Վերջերս Էրիկը մենահամերգով ներկայացավ նաև ԱՄՆ-ում, երգիչը ծագրեր ունի մենահամերգ ունենալ նաև Եվրոպայում։ 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее