BlogNews.am-ը գրում է, որ երգիչ Էրիկը բուռն աշխատանքային փուլում է. նա պատրաստվում է նոյեմբերի 28-ին կայանալիք մենահամերգին։ Երգիչը մտադիր է ներկայացնել ինչպես հին ու արդեն սիրված, այնպես էլ նոր երգեր։ Էրիկն ասել է, որ երկրպագուներին անակնկալներ են սպասվում։ Երգչի խոսքերով` շեշտը դրել են լավ հնչողության վրա, համերգը լինելու է սիմֆոնիկ նվագախմբի 60-65 երաժիշտների նվագակցությամբ։
«Դա բավականին դժվար աշխատանք է։ Գրեթե ամբողջ տարին աշխատել ենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ իմ ժանրի համար կստանանք տարբերվող համերգ,- ասել է Էրիկն ու հավելել, որ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում այս համերգին,- Ինձ համար ամենակարևորն այն է, որ մարդիկ համերգիցս հիացած հեռանան ու եթե ես հաջորդ տարի էլ համերգ ունենամ, մարդիկ կրկին գան։ Ես ամեն ինչ անելու եմ դրա համար»։
Երգիչը նշել է նաև, որ սպասվում է հետաքրքիր շոու ծրագիր։ Վերջին շրջանում հաճախ է քննարկվում, որ Հայաստանում համերգ կազմակերպելն այլևս չի արդարացնում իրեն, և երգիչները հաճախ տոմսերը ռեալիզացնելու խնդիր են ունենում։
«Ես աշխատում եմ մնալ դաշտում, սակայն չհիմնվել այդ ուսումնասիրությունների վրա, քանի որ ունեմ իմ տեսակետն այդ մասին։ Ես ունեմ իմ հանդիսատեսը, որը միշտ պատրաստ է գալ իմ համերգին։ Ես հո զգում եմ՝ այս պահին որքանով եմ ցանկալի հանդիսատեսի համար։ Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ է Հայաստանում հայ արտիստի համերգ եղել։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում