▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երգում «Զանգեզուրը» ներկայացված է որպես հաղթանակի վերջնակետ, իսկ հոլովակում կադրեր են ՀՀ տարածքից»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Մինչ Հայաստանում, «խաղաղության բերկրանքը վայելելով», ոմանք փորձում են հրաժարվել Արարատի խորհրդանշական լիցքից, «սուրբ տեղը դատարկ չի մնա»։

Վերջերս Բաքվի բարբարոսական վարչախմբի պետական կառույցներից մեկի աջակցությամբ ինչ-որ ադրբեջանական ՀԿ-ի կողմից ստեղծվել է, այսպես կոչված, «Զանգեզուր» երգը և դրա տեսահոլովակը՝ նաև ՀՀ տարածքից կադրերի պատկերմամբ։

Համաթուրանական ծավալապաշտութան տխրահռչակ «ոգով» գրված այս ագրեսիվ «երգում» ոչ միայն չեն խորշել հիշատակել Արարատ լեռը (ըստ դրանց՝ «Աղրիդսղ»), այլ նաև «Զանգեզուրը» ներկայացնել «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ։

Ստորև՝ ներկայացնում եմ այդ «երգի» սկիզբը և կրկներգը։

«Աղրիդաղից փչող քամին
Հազարավոր տարիներ ճամփա է գալիս։
Ցնծացե՛ք, Թուրանի ցեղեր,
Միավորող բազուկն է գալիս։

Ուժը՝ Երկնային Աստծուց,
Սերմը Նոյից է գալիս։
Սրտից մտնում՝ հոգու մեջ,
Պոռթկումով հոգուց է գալիս։

Ծագումը օղուզական ցեղից է,
Քաջի զավակ, քաջաց ցեղից է,
Ճանապարհը հաղթության ճամփա է՝
Զանգեզուր»։

Խտապատկերում «տեսահոլովակի» մի հատված է Նորավանքի ճանապարհից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее