▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգում կա սեր, կա զգացմունք, բայց չկա «ողբ». Գոռ Հակոբյանն ապրիլի 7-ին նոր տեսահոլովակով կներկայանա

Life.panorama.am-ը գրում է. Ապրիլի 7-ին տեղի կունենա Գոռ Հակոբյանի նոր տեսահոլովակի պրեմիերան։ «Սիրտն իմ»՝ այսպես է կոչվում Գոռի նոր հեղինակային երգը, որի մանրամասների մասին պատմել է կայքին

«Երգը, նախորդ երգերիս հետ համեմատությամբ, ավելի դանդաղ ռիթմերով է։ Այն «չստացված» սիրո մասին է։ Կարծում եմ՝ դուր կգա լսարանին»,- նշեց Գոռը:

Երգչի խոսքով՝ տեսահոլովակում փորձել են խուսափել տխրեցնող տեսարաններից.

«Փորձել ենք մաքսիմալ ցույց չտալ ոչ մի «լաց»։ Իրականում երգը մի քանի անգամ ջնջվել եւ նորից ռեստավրացվել է։ Սկզբից այն ուղղակի լսելու համար նախատեսված երգ էր, հետո փոխեցինք ավելի պարային տարբերակի։ Երգում կա սեր, կա զգացմունք, բայց չկա «ողբ»: Ռեժիսորը Կարեն Ամյանն է, երգը գրել եմ ես, իսկ գործիքավորումը կատարել է Հով Գրիգորյանը։ Մենք փորձել ենք մաքսիմում նկարել տարբերվող բան։ Հանդիսատեսը, կարծում եմ, կգնահատի տղաների աշխատանքը։ Նրանք իսկապես ջանք ու եռանդ չենք խնայել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Ինչպես հայտնի է՝ Գոռը ներկայացնում է իր հեղինակային երգերը: Հեաքրքրվելով, թե աշխատանքային գերծանրաբեռնվածության ընթացքում, ե՞րբ է հասցնում ժամանակ տրամադրել ստեղծագործելուն, պատասխանեց.

«Մուսան կարող է գալ ամենաանհարմար պահին, դրա համար ես միշտ օգտագործում եմ հեռախոսիս ձայնագրիչը։ Վերադառնալով ստուդիա՝ արդեն սկսում եմ այդ փոքրիկ ձայնագրություններից ստանալ ամբողջական երգ»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее