▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգեցինք, կերանք ժենգյալով հաց, եկանք տուն. Ռուբեն Հախվերդյանը` «վերևների» հետ հանդիպման մասին

 

Aravot.am-ը գրում է. Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և այդ շրջանակում մշակույթի գործիչների հետ հանդիպում էր ունեցել, որին մասնակցել էր նաև սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Կայքը արվեստագետից հետաքրքրվել է՝ ի՞նչ տպավորություն է ստացել այդ հանդիպումից:

«Մենք մեր գործը լավ կատարեցինք, երգեցինք երեխեքի համար, հետո կերանք ժենգյալով հաց ու եկանք տուն»,-իրեն բնորոշ ոճով պատասխանել է Ռուբեն Հախվերդյանը:

Հարցին՝ մի՞թե տպավորված չի այդ հանդիպումից, մեր զրուցակիցը պատասխանել է.

«Ես ամեն ինչից էլ տպավորվում եմ` սարերին նայելով տպավորվում եմ, օդը մաքուր է, տպավորվում եմ, որ դուք զանգ եք տվել` էլի տպավորվում եմ»: 


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее