▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Սյուզի Մելիքյանի «աղջկական» ծնունդը

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

​​​​​​​

Esem.am-ը գրում է. Երգչուհի Սյուզի Մելիքյանն օրեր առաջ դարձավ 28 տարեկան: Թեև նա չէր ցանկանում, որ այս տարի լուսաբանվեր իր ծննդյան տոնը, սակայն, մեզ որոշ բաներ փոխանցեց:

Պարզվում է` երգչուհին մի քանի օր է` ծնունդ է նշում. սկզբում՝ հարազատներով, ընտանիքներով, իսկ երեկ էլ` ընկերուհիներով «աղջկական» ծնունդ են արել:

Ըստ Սյուզիի՝ տարեդարձի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ ու ջերմ խոսքեր է ստացել նաև իր երկրպագուներից, ինչը շատ հաճելի է:

«Միայն կարող եմ ասել, որ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են, հավատարիմ են, իմ լավն են միշտ կամենում»,- ասաց երգչուհին: 

Սյուզին նշեց, որ առհասարակ ծննդյան օրերին նորմալ տրամադրություն է ունենում, թեև, նրա խոսքով, մեկ տարով մեծանալն այնքան էլ լավ չէ: «Բայց կյանքը քեզ տրվել է հենց այդ օրը, դրա համար էլ պիտի փորձես հնարավորինս երջանիկ ու շնորհակալ լինել և նշել այդ օրը»,- նկատեց Սյուզին: Նա, բացի շնորհավորքանքներից, նաև բազմաթիվ բարեմաղթանքներ է ստացել:

Իսկ ստացած նվերներից երգչուհին առանձնացրեց բազմաթիվ օծանելիքները և տան համար նախատեսված պարագաները:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее