▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Նելլին նորություն ունի

 

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Նելլին, ով երեք ամիս առաջ կրկնակի մայրիկ դարձավ, այս օրերին զբաղված է նոր տեսահոլովակի աշխատանքներով:

«Աղջիկս՝ Սառան, ընդամենը երեք ամսական է, բայց ես շատ ակտիվ գործի եմ անցել: Նոր երգս շատ գեղեցիկ սիրո պատմության մասին է, դրա համար էլ չուզեցի ուշացնել ու փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ սիրահարներին նվրել այդ գեղեցիկ երգը: Ի դեպ՝ երգը կոչվում է «Շնորհակալ եմ քեզ», որի հեղինակն է Լիանա Թորոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Պետրոսյանն է, ում շատ շնորհակալ եմ: Նաեւ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Տաթեւիկ Սիմոնյանին, ով ոչ միայն իմ լավագույն ընկերուհիներց է, այլեւ իմ վստահելի Make up արտիստը, ով միշտ գեղեցիկացնում է ինձ: Դե իսկ տեսահոլովակում կերպարներիս եւ հագուստիս համար շնորհակալ եմ Վահան Խաչատրյանին.Նորաձեւության առումով այլընտրանք գոյություն չունի ինձ համար»,- կայքին պատմել է Նելլին:

Երգչուհին նշել է՝ թեեւ երեխաները փոքր են ու շատ ժամանակ պետք է հատկացնել նրանց, բայց դա իրեն չի հոգնեցնում.

«Երեխաներս ինձ համար հոգսեր չեն ստեղծում, նրանք իմ երջանկությունն են, նրանք ինձ շատ մեծ ստիմուլ են հաղորդում՝ աշխատելու, առաջ գնալու համար: Երբեք չեմ հոգնում իմ ծանրաբեռնվածությունից, իմ կյանքն անչափ եմ սիրում»,- նկատել է Նելլին ու հավելել, որ բալիկների խնամքի հարցում ամենաշատը մայրիկն է օգնում.

«Աշխատում եմ երեխաներիս խնամքով ինքս զբաղվել, բայց մայրիկիս գլխավորությամբ: Իհարկե, դայակ ունենք, բայց մայրս իմ հույսն է, իմ առաջին օգնությունը: Ամեն դեպքում, երեխաներս երբեք սիրո կամ ուշադրության պակաս չեն զգում»,- հավելել է նա:

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее