▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Նելլին հղիության վերջին ամսում է

 

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Նելլիի ծննդաբերությանը հաշված օրեր են մնացել, իր խոսքով` արդեն ամեն  օր է սպասում բալիկի ծնվելուն, քանի որ հղիության վերջին` 9-րդ ամսում է գտնվում: 

«Ոչ միայն ինձ, այլեւ ողջ ընտանիքիս համար շատ սպասված է երկրորդ աղջկաս ծնունդը: Մենք երեխաներ շատ ենք սիրում, բացի այդ առաջնեկիս ծնունդից չորս տարի է անցել ու ես էլ, ամուսինս էլ շատ էինք ուզում կրկին ծնողներ դառնանք: Միաժամանակ` չեմ կարող չնկատել, որ ամենաշատը մեր փոքրիկին սպասում է աղջիկս` Անուլը, ով երազում է ամբողջ օրը քույրիկի հետ խաղալու մասին, նա ամեն վայրկյան կարող է գալ ու համբուրել փորիկս: Հիմա, երբ տեսնում ենք Անուլի անհամբերությունը, կարծես թե մենք էլ արդեն շտապում ենք հենց Անուլի համար»,- պատմել է Նելլին, իսկ հարցին, թե երկու երեխաների մայր լինելու հաճելի հոգսերից չի վախենում արդյոք, պատասխանել է.

«Իհարկե, գիտեմ, թե ինձ ինչ է սպասվում առաջիկայում, բայց երբեւէ, անգամ առաջնեկիս ժամանակ չեմ վախեցել այդ առումով, քանի որ կողքիս ունեմ հրաշալի մայր, ով ամեն հարցում օգնում է, էլ չասեմ, որ ես ու ամուսինս երբեք տարբերություն չենք դրել, թե ով է երեխային պահելու: Այս հարցում բախտս բերել է, հետեւաբար շատ մամաներին հատուկ դեպրեսիան ինձ չի սպառնում»:

Նելլին ավագ դստեր հետ միասին վաղուց գնել է փոքրիկի խնամքի հետ կապված իրերը, այս առումով, սակայն, երգչուհին «վախեր» ունի.

«Քանի որ սեռը վաղուց գիտեինք, հետեւաբար գնումներն էլ վաղուց ենք սկսել: Ամեն ինչ ես ու Անուլս ենք ընտրել, սակայն փորիկիս կառուսցվածքը շատերին շփոթության մեջ է գցում` բոլորը կարծում են, որ տղա եմ ունենալու: Հիմա, թեեւ բժիշկները հաստատ ասում են աղջիկ է, միեւնույն է, մտածում եմ տղա լինելու դեպքում ի՞նչ եմ անելու այդքան վարդագույն զգեստներն ու բանտերը. Չէ, ես հաստատ ի վիճակի չեմ մի ամբողջ պահարան փոխելու»,- նկատել է Նելլին: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее