▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լիլուն որդի է ունեցել

Համացանցում հայտնվել է տեղեկություն, ըստ որի՝ երեկ՝ հունիսի 3-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում ծնվել է երգչուհի Լիլուի որդին:

Հիշեցնենք, որ Asekose.am-ը կապ էր հաստատել երգչուհու մենեջերի հետ, սակայն երգչուհին և նրա մենեջերը ո՛չ հաստատել են, ո՛չ հերքել լուրը:

Հավելենք, որ որոշ ժամանակ առաջ երգչուհին ներկայացրել էր  «Հայրենիքիս» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որում երևում էր , որ երգչուհին երեխայի է սպասում:

Նշենք նաև, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Լիլուն կլորացած փորիկով լուսանկար էր հրապարակել՝ այդ կերպ հաստատելով այն բոլոր խոսակցությունները, որոնք վերաբերում են իր հղիությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее