Արդեն տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ երգչուհի Լիլուն ամուսնացել է: Այս մասին վեջինս տեղեկացրել էր իր միկրոբլոգում` ներկայացնելով ամուսնական մատանին:
Հարցազրույցներից մեկի ժամանակ երգչուհին նշել է, որ երջանիկ է, և որ ամուսինն ապրում է Ֆրանսիայում, բայց ժամանակ առ ժամանակ գալիս է Հայաստան:
Երգչուհին իր միկրոբլոգում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, իսկ վերջին լուսանկարներից նկատելի է դարձել նրա կազմվածքի փոփոխությունը:
Asekose.am-ը փորձեց կապ հաստատել Լիլուի մենեջերի` Լիլինայի հետ, պարզելու` արդյոք փոփոխությունները կապված են երգչուհու հնարավոր հղիության հետ, սակայն Լիլինան չպատասխանեց մեր զանգերին: