▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Լիլուն եկամուտի նոր աղբյուր ունի

Blognews.am-ը գրում է. Օրեր առաջ երգչուհի Լիլուն իր ֆեյսբուքյան էջում արել էր հետևյալ գրառումը. «Երկար բանակցություններից հետո վերջապես համաձայնվեցի հանդես գալ որպես հաղորդավարուհի, և շնորհիվ իմ պրոֆեսիոնալ գործընկերոջ՝ Սամվել Գրիգորյանի հետ համատեղ աշխատանքը համարում եմ ստացված»։ Զրույցում երգչուհու պրոդյուսեր Լիլինան պատմեց մանրամասները. «Սամվել Գրիգորյանի մտահղացումն էր Լիլուին տեսնել ոչ միայն որպես երգչուհի, այլև որպես հաղորդավարուհի: Երեք օր քննարկումներից հետո որոշեցինք, որ համագործակցեն իրար հետ»:

Երգչուհին հարսանյաց հանդես է վարել, որից հետո նոր առաջարկ է ստացել՝ Մոնակոյում վարել հոբելյանական երեկո: Հետաքրքրվեցինք նաև հոնորարների մասին, ինչին Լիլինան այսպես պատասխանեց. «Դա էական նշանակություն չունի, մենք համաձայնության եկանք ոչ թե բարձր հոնորար ստանալու համար, այլ Լիլուին որպես հաղորդավարուհի փորձելու համար: Ի դեպ, Լիլուն այդքան էլ ցածր հոնորար չի ստանում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее