▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Ջուսն իր հղիության մասին

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

Ըստ ասեկոսեների, երգչուհի Ջուսը հղի է: Դրանց հիմքում ընկած է այն փաստը, որ երգչուհու դիմագծերը փոխվել են: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հետ` ճշտելու լուրի իսկությունը:

«Այո, իմ դիմագծերում փոփոխություններ կան, սակայն դա պայմանավորված է ոչ թե հղիության, այլ ատամնաշարիս փոփոխության հետ: Ես և ամուսինս որոշել ենք, որ երեխայի մասին կմտածենք այն ժամանակ, երբ ավարտին հասցնենք մեր տան վերանորոգումը: Բայց քանի որ այս ընթացքում զբաղված էինք տեսահոլովակիս նկարահանումներով, այդ իսկ պատճառով մի փոքր ուշացավ տան վերանորոգումը»:

Այն նկատառմանը` արդյո"ք Ջուսը վերջապես ծանոթացավ իր սկեսուրի հետ, վերջինս ասաց, որ դեռ ամուսնու մայրը ցանկություն չունի իր հետ  ծանոթանալու, բայց հույս հայտնեց, որ ամեն բան լավ է լինելու.

«Դեռ ծանոթ չենք, քանի որ ամուսնուս մայրը ցանկություն չունի: Նա չի ընդունում ինձ, քանի որ տեսնելով իմ լուսանկարները` սխալ կարծիք է կազմել իմ մասին՝ մտածելով, որ բոլոր երգչուհիները թեթևաբարո են: Երբեք հույսս չեմ կորցնում ու կարծում եմ, որ երբ գա օրը, նա ինձ կճանաչի և կփոխի կարծիքն իմ մասին»:

Երգչուհուն հիշեցնելով դեռ երկու տարի առաջ Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ամանորյա թողարկման ժամանակ հնչեցրած իր միտքը, որ ամուսնանալու է միայն այն տղամարդու հետ, ով կհամաձայնվի, որ երգչուհու մայրը նույնպես իրենց հետ  ապրի նույն բնակարանում, Ջուսն ասաց, որ նույն կարծիքին է և այդպես էլ լինելու է.

«Միանշանակ,  իմ մայրը պետք է ապրի մեզ հետ նույն բնակարանում»:

Զրույցի վերջում խոսելով տեսահոլովակի մասին, որը երգչուհին իր երկրպագուների դատին կհանձնի մի քանի օր հետո,  երգչուհին ասաց.

«Չեմ ցանկանում բացել փակագծերը, միայն կասեմ, որ անսպասելի տեսահոլովակ է լինելու»:

 

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее