▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Գոհար Հովհաննիսյանը բալիկի է սպասում

Esem.am-ը գրում է. Ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը երկրորդ անգամ մայր կդառնա: Զրույցում Գոհարը հաստատեց լուրի իսկությունը և որոշ մանրամասներ փոխանցեց:

Գոհարի և ամուսնու` Գուրգենի, երկրորդ բալիկը լույս աշխարհ կգա դեկտեմբերին. այժմ երգչուհին հղիության հինգերորդ ամսում է: Նրա խոսքով` իրեն շատ լավ է զգում ու այս ամիսների ընթացքում շարունակում է աշխատել:

«Միշտ ասել եմ, որ հղիությունը հիվանդություն չէ, և այս ինը ամիսների ընթացքում շարունակելու եմ աշխատել: Ի դեպ, երբ իմացա հղիությանս մասին դրսում համերգների էի,- նշեց Գոհարը` ավելացնելով,- ամուսինս շատ ուրախացավ, երբ իմացավ հղիությանս մասին ու այժմ անհամբեր մեր երկրորդ բալիկի ծննդին է սպասում»:

Ըստ Գոհարի` դեռ չեն պարզել բալիկի սեռը: «Դեռ պարզ չէ, բայց, կարծում եմ, աղջիկ ենք ունենալու»,- ասաց նա:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее