▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Գաբի Գալոյանը շուտով նոր աշխատանք կներկայացնի

Օրեր առաջ Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը ելույթ է ունեցել նաև երգչուհի Գաբի Գալոյանը, ով առաջին անգամ կատարել է իր նոր՝ «Հայաստան» երգը: Երգչուհին BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է երգի ճակատագրի, իր ելույթի տեխնիկական խնդիրների և նոր տեսահոլովակի մասին: 

«Մի քանի ամսի առաջ, երբ Փարիզում էի, հանդիպեցի մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ: Նրանց կողմից էլ ստացա առաջարկ, որից հետո իմ պրոդյուսերական ընկերությունը՝ Global Arts-ը, որոշեց, որ պետք է մասնակցեմ: Որոշեցի, որ «Հայաստան» երգի պրեմիերան կլինի հենց համերգի ժամանակ»: 

«Հայաստան» երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, երգը էթնիկ-փոփ ոճում է, որում այս շրջանում ներկայանում է երգչուհին. «

Ինձ համար շատ խոցելի թեմա է. ձայնագրման ընթացքում հուզմունքս շատ էր: Երգում եմ նրա մասին, թե ինչ արժեք ունի Հայաստանը բոլորիս սրտում, զինվորների ուժն է բնութագրում։ Չբացեմ փակագծերը, մնացածը հանդիսատեսը կտեսնի»:

 

Այս փուլում երգչուհին զբաղված է տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներով. «Այս երգի հիման վրա պետք է տեսահոլովակ լինի, այլ կերպ լինել չի կարող. այս երգն առանձին տեղ է գրավում իմ երգացանկում»:

Խոսելով ելույթի ժամանակ տեղի ունեցած տեխնիկական թերությունների մասին՝ նշեց. «Չնայած տեխնիկական փոքրիկ թերություններին՝ ելույթը փայլուն ստացվեց՝ շնորհիվ ջերմությամբ և սիրով լեցուն հանդիսատեսի, երգը պատրաստված էր համերգային լայվ տարբերակով, բայց դա դեռ վերջնական պատկերը չէ: Զարմանալին այն էր, որ չնայած երգն առաջին անգամ էի երգում, բայց կրկներգի ժամանակ դահլիճը հավասար երգում էր, շնորհակալ եմ նրանց ջերմության համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее