Life.panorama.am-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 15-ին, լրանում է Էմմա Ասատրյանի եւ դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի առաջնեկի՝ Անրիի չորս ամսականը:
Երգչուհին կայքի հետ զրույցում խոսել է նոր կարգավիճակի եւ սպասվելիք աշխատանքների մասին:
«Որդուս ծնունդից հետո յուրաքանչյուր օրս անցնում է նրա հետ. մենք ամբողջ օրը խաղում ենք, երաժշտություն ենք լսում, լողանում ենք օրը 1000 անգամ, ես հեքիաթներ եմ պատմում նրան կամ միասին լսում ենք տարբեր հեքիաթներ: Այսինքն՝ օրս լիքն է բառի բուն իմաստով, հիմա մտածում եմ, երբ մեծանա, ես ինչպե՞ս եմ անցնելու աշխատանքի, քանի որ նա ասես իմ «բռոշկան է» դարձել ու միշտ ինձ հետ է: Ես այնքան շատ եմ խոսում իր հետ, որ անգամ կողքից կատակելով ասում են, որ եթե այսպես շարունակվի, Անրին վեց ամսականից կխոսի ու կքայլի: Ես պարզապես վայելում եմ որդուս հետ անցկացրած վայրկյանները, անգամ երբ հոգնում եմ, այդ զգացողությունն էլ հաճելի է թվում. ինձ համար ֆենոմենալ ուժ է մայրական բնազդն ու բալիկի կապվծությունը՝ մայրիկին»,- պատմել է երջանիկ մայրիկը:
Խոսելով որպես մայրիկ իր տեսակից՝ Էմման նկատել է.
«Ես, իհարկե, գիտեի, որ մեծ պատասխանատվություն կզգամ, երբ մայր դառնամ, ու Փառք Աստծո, իսկապես այդպես էլ եղավ: Այո, շատ մեծ պատասխանատվություն է ծնող դառնալը, ես անգամ իմ առողջության նկատմամբ եմ ավելի ուշադիր դարձել. այլեւս անպետք սնունդ չեմ ուտի, անհրաժեշտության դեպքում ավելի տաք կհագնվեմ, որ չհիվանդանամ, քանի որ իմ ձագուկն աշխարհում ամենաշատն իմ կարիքն ունի»:
Երգչուհին պատմել է, որ բալիկին ավելի շատ հայրիկին է նմանեցնում.
«Տղաս ամուսնուս անատոմիկ շարունակությունն է, նա անասելի նման է հայրիկին, թեպետ ասում են, թե աչուկներն ինձ են նման, ինքս էլ իր բաց երանգի աչքերը նմանեցնում եմ մայրական պապիկիս աչքերին, միմիկաներով էլ հայրիկիս է նման, բայց մեկ է՝ ինքն ամբողջությամբ Էմմանուելն է: Անրիս հանգիստ բալիկ է, շատ է սիրում դասական երաժշտություն, ի դեպ՝ հղիության ընթացքում չգիտեմ ինչու ես, ասես, դասական երաժշտության ծարավ զգայի, անընդհատ ուզում էի լսել, դե իսկ հիմա էլ նա է շարունակում լսել, անգամ, երբ փոխում եմ ձայնասկավառակը, սկսում է դժգոհ ձայներ հանել: Տղաս նաեւ շատ է սիրում լողալ ու դրսում լինել»,- ծիծաղելով պատմել է երջանիկ մայրիկը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում