▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգարվեստն ինձ համար անհասանելի է. Արմինկան թողարկել է հագուստի իր հավաքածուն

Tert.am-ը գրում է.

Օրերս երևանյան նորաձևության տներին միացավ ևս մեկը՝ Clothing Line By Arminka: Պարզվում է, որ նորաձևության տան հեղինակը երգչուհի Արմինկան է:Կայքի հետ զրույցում երգչուհին խոսեց, թե ինչո՞ւ է երգարվեստն անհասանելի իր համար և ինչպե՞ս սկսեց զբաղվել նոր բիզնեսով:

 -Clothing Line By Arminka: Նոր անուն Հայաստանում: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ:

 -Ինձ  միշտ ասում էին, թե ես ինչու նորաձևության տուն չեմ բացում, բայց ես էլ պատասխանում էի, որ ես դրան պատրաստ չեմ: Հիմա ամեն ինչ փոխվել է: Գաղտնիք չէ, որ հիմա բեմում գրեթե չկամ, բայց ստեղծագործելն ինձ համար մնում է անհրաժեշտություն: Մտածեցի, եթե երաժշտությունը ինձ համար անհասանելի է դարձել, ապա փորձեմ այս ոլորտը: Այստեղից ինձ մոտ գաղափար առաջացավ՝ ստեղծել սեփական հագուստների գիծ: Ցանկացա հագուստ առաջարկել մեր քաղաքի աղջիկներին:

 

-Ինչո՞վ էր պայմանավորված հագուստների 12 թիվը:

 -Գուցե զարմանաք, բայց ես չեմ հաշվել, թե քանի հագուստ եմ մոդելավորել: Քանակի շեշտադրում չի եղել: Պարզապես փորձել եմ հնարավորի սահմաններում արտահայտել գաղափարներս:

-Որտե՞ղ կարող են մարդիկ գտնել  և պատվիրել ձեր մոդելավորած հագուստները:

 -Արմինկա գեղեցկության սրահին կից  գործում է մեր փոքրիկ նորաձևության սրահը: Արդեն հասցրել ենք այցելուներ ու պատվիրատուներ ունենալ:

 -Չի եղե՞լ, որ հաճախորդները ցանկություն հայտնեն պատվիրել Ձեր որևէ տեսահոլովակի հագուստներից:

 -Այս ընթացքում ոչ, բայց ժամանակին գիտեք ինչքան շատ էին նման դեպքեր լինում: Մարդիկ խնդրում էին հենց իմ զգեստից, հենց իմ դիմահարդարումից և այլն: Փորձում էի մարդկանց բացատրել, որ Արմինկայի բեմական հագուստով ռեստորան գնալը այդքան էլ լավ չի նայվելու ու հաստատ ճանաչվելու է:

 -Եթե առաջարկ լինի, ապա կհամագործակցե՞ք երգչուհիների հետ:

 -Իհարկե: Ես էլ ունեմ նախընտրելի արտիստներ ու պարբերաբար իրենց կառաջարկեմ կրել իմ ստեղծած հագուստներից: Եթե ցանկություն ունեցողներ կլինեն, ապա մեծ սիրով:

 

-Պրոցեսը փորձենք հասկանալ: Երբ հաճախորդը գալիս է զգեստ պատվիրելու, ապա ի՞նչ գործառույթներ ունեք դուք այդ պրոցեսում:

 -Միանշանակ ես սրահում եմ լինում: Ես եմ առաջարկում, թե ինչը կարող է սազել, որը տվյալ առիթին հարմար կլինի: Ներկա եմ լինում, երբ հաճախորդը գալիս է առաջին անգամ փորձելու հագուստը: Ինձ համար այս գործում ամեն դետալ կարևոր է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее