▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեխեն հաստատ կգտնվի, ողջ է ու ուրիշ տեղ է». էքստրասենս

Դիտեք նաև՝

2 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են: Մարմարիկում գտնվող էքստրասենսը լրագրողների հետ զրույցում ասել է՝ չի մտածում, որ փոքրիկը գետն է ընկել. «Առայժմ ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, բայց երեխեն հաստատ կգտնվի, ողջ է ու ուրիշ տեղ է: Ամեն ինչ լավ է լինելու, վստահ եմ»:

***

Արդեն չորրորդ օրն է, ինչ իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ 2-ամյա Տիգրանին հայտնաբերելու ուղղությամբ: Մարմարիկում է ու Տիգրանի ընտանիքի հետ է հանդիպել հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: «Խոսքեր գտնելը դժվար է, թե ինչ վիճակում է ընտանիքը: Համացանցում նկատեցի անտանելի ատելության խոսք ծնողների մասին. իմ աչքի տեսածն եմ կիսվում, որ դուք այս ընտանիքի մասին չեք կարող նման կարծիք ունենալ... Ոչ մեկը նման ողբերգություններից պաշտպանված չէ: Կարևորում եմ այս պահին մեր նեցուկ լինելն ընտանիքին. ընտանիքն անտանելի ծանր վիճակում է»,- ասաց նա:

***

Հայաստանի սպորտային ձկնորսական ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Սարգիս Թադևոսյանը ևս միացել է փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքներին: «Մի երկու տեղանք կա, որ դեռ չի հետազոտվել, սպասում ենք ջրային հատուկ տեսախցիկին, որ փորձենք նավակով այս հատվածում ստուգենք, տեսնենք՝ միգուցե երեխան այդտեղ է: Ֆեդերացիայի տղաները քիչ հետո կբերեն տեսախցիկը»,- ասաց նա: «Ջրի տակ նկարահանում ենք իրականացնելու՝ պարզ տեսնելու ինչ է կատարվում»,- հավելեց Թադևոսյանը:

***

«Նման դեպք եղել է 1987թ-ին. ռուսի երեխա էր ընկել գետը, 40 օր հետո նույն այս վայրից կարողացել են գտնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մեղրաձորի բնակիչներից մեկը, ով Մարմարիկում մասնակցում է 2 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքներին, որոնք շարունակվում են արդեն 4 օր:

***

Արդեն չորրորդ օրն է, ինչ իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ 2-ամյա Տիգրանին հայտնաբերելու ուղղությամբ։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրվում են տարբեր վարկածներ, այդ թվում՝ հնարավոր առևանգման։

«Բոլոր վարկածները քննարկվում են։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են ինչպես գետի ամբողջ երկայնքով, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ Տարբեր մարդիկ են հարցաքննվել, զրույցներ են տարվել, մեծածավալ որոնողական աշխատանքներ են իրականացվում ՆԳՆ ոստիկանության, փրկարար ծառայության և կամավորների կողմից»,- «Փաստինֆո»-ին հայտնել է Նարեկ Սարգսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее