Օգոստոսի 16-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ոստիկանություն ահազանգ է ստացվել մարզի բժշկական կենտրոններից մեկին և հայտնել են, որ «անգիտակից վիճակ, քթի շրջանի վերք» ախտրոոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության բաժնի ավագ համայնքային ոստիկանը, ում բժիշկները հայտնել են, որ տեղափոխվածը վերակենդանացման բաժանմունքում կարճ ժամանակ անց մահացել է:
Ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 51-ամյա Օլեգ Վ.-ն է:
Կարճ ժամանակ անց ոստիկանության բաժնում մահացածի 22-ամյա որդին հայտնել է, որ մարզերից մեկի բնակիչներ 63-ամյա Հովիկ Հ.-ն, նրա կինը՝ 58-ամյա Թամարա Դ.-ն, նրանց որդին՝ 36-ամյա Միքայել Հ.-ն և նրանց հարսը՝ 32-ամյա Տիրուհի Մ.-ն, օգոստոսի 14-ին վերջիններիս պատկանող ամառանոցի բակում երեխային համբուրելու հարցի շուրջ վիճաբանել են իր հոր հետ, որի ժամանակ Տիրուհի Մ.-ն և Թամարա Դ.-ն նրան փակել են ավտոտնակում, իսկ նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում Միքայել Հ.-ի և Հովիկ Հ.-ի հետ ծեծի ենթարկել, ինչի պատճառով էլ հայրը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Դեպքի մասին ոստիկանության բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ օրվա պաասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր.-ի 155-րդ հոդվածի 2-րդ մասի, 8-րդ կետի և ՀՀ քր․ օր․-ի 192-րդ հոդվածի 2-րդ մասի, 5-րդ կետի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դեպքի այլ հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:
Նշված քրեական վարույթի շրջանակներում կան նաև հայտնաբերված անձինք:
Երեխային համբուրելը դարձել է տղամարդու մահվան պատճառ․ արտառոց դեպք՝ ՀՀ մարզերից մեկում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее