▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխային չեն դաստիարակում, երեխայի կողքին ապրում են ճիշտ. Անդրանիկ Զաքարյան

 

Երեխային չեն դաստիարակում, երեխայի կողքին ապրում են ճիշտ. Անդրանիկ Զաքարյան

Life.panorama.am-ը զրուցել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան  Անդրանիկ Զաքարյանի հետ:

Անդրանիկ, վերջին շրջանում հեռուստաէկրաններին Ձեզ հազվադեպ ենք տեսնում: Ինչո՞վ է պայմանավորված էկրանային պասիվությունը:

Վերջին շրջանում թատրոնում զբաղվածությունս մեծ է, պրեմիերաներ ունեինք ու ստիպված որոշ առաջարկներ մերժեցի: Փետրվար ամսին երկու պրեմիերայի հանձնմանն եմ մասնակցել. խոսքը «Պեպոն»-ի ու «Արծվաբույն»-ի մասին է: Ինչ վերաբերվում է էկրանային զբաղվածությանը, իհարկե, նորմալ առաջարկներից չեմ հրաժարվի: Միաժամանակ, պետք է նկատեմ, որ սիրված դերասանը միայն էկրաններով չէ, որ ակտիվ պետք է լինի. մարդիկ գիտեն, որ ես աշխատում եմ թատրոնում եւ մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ քիչ նկարահանվելով՝ ես երբեք հանդիսատեսի սիրո պակասը չեմ զգացել: Ուրախ եմ, որ իմ մասնագիտությամբ աշխատում եմ ու սիրում եմ աշխատանքս թատրոնում:

Համաձայն եմ, որ սիրված դերասանին կարող են նաեւ թատրոնում տեսնել, բայց շատ ժամանակ հատկապես մարզերում ապրող մարդիկ թատրոն գալու հնարավորություն չունեն ու Ձեր բացը կարող են զգալ:

Այս հարցն էլ լուծում ունի. մենք մեր թատրոնով հաճախ ենք լինում մարզերում ու այս պահին էլ արդեն հյուրախաղերի նշանակված օրեր ունենք. «Արծվաբույն» ներկայացմամբ շրջելու ենք ամբողջ Հայաստանով մեկ: Շատ անկեղծ եմ ասում՝ չեք պատկերացնի, թե ի՞նչ հաճույքով եմ մեր մարզերում հյուրախաղերի մեկնում. Ժողովուրդը շատ ջերմ է ընդունում, մենք էլ շատ հաճույքով խաղում ենք: 

Հետաքրքիր է՝ առաջարկ ստանալիս, ի՞նչը կարող է Ձեզ մերժելու առիթ տալ:

Թերեւս իմ ցանկությունները նույնն են, ինչ բոլոր դերասանների դեպքում. Նախեւառաջ ուզում եմ, որ դերասանական կազմը բաղկացած լինի դերասաններից, որովհետեւ դերասանների հետ աշխատելը հեշտ ու արդյունավետ է: Իհարկե,  հասկանում եմ, որ միշտ չեն կարող գլուխգործոցներ ծնվել, բայց դերասանների մասնակցությունը կարող է աճ ապահովել նախագծերին: Ինձ համար նաեւ շատ հաճելի է, երբ հեռուստասերիալներն ամբողջությամբ նկարահանվում են, հետո նոր ցուցադրվում. Դա եւս ապահովում է լավ որակ, այդ դեպքում կա հստակ սցենար, դերասանն էլ կարողանում է լավ պատրաստվել իր կերպարը մարմնավորելուն: Միաժամանակ, հասկանում եմ, որ մեր օրերում միշտ չէ, որ հնարավոր է այդպես աշխատել: Նաեւ ինչպես ռեժիսորն է ընտրում դերասաններին՝ իմանալով նրանց կարողությունները, այնպես էլ բոլոր դերասաներն են  ճանաչում թե լավ ռեժիսորներին, թե սցենարիստներին ու առաջարկ ստանալիս հաշվի են առնում դրանք: Ինքս միշտ հետաքրքրվում եմ սցենարով, որովհետեւ որպես դերասան ինձ համար դա շատ հուզող խնդիր է, նաեւ ուշադրություն եմ դարձնում կերպարիս: Հնարավոր է, ինձ առաջարկեն մի դեր ու ես հասկանամ, որ դա իմը չէ, հրաժարվեմ, կամ առաջարկեմ մյուս կերպարը փորձել: Ինքս ինձ հետ միշտ անկեղծ եմ այդ առումով եւ ոչ միայն:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее