Shabat.am-ի տեսանյութում. Երեխայի մայրը վստահ չէ, որ երեխային վաճառել առաջարկողը քաղաքապետարանի աշխատակից է:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից շրջանառության մեջ էր դրվել մի տեղեկատվություն, համաձայն որի քաղաքապետարանի ինչ-որ աշխատակից քաղաքացուն առաջարկել է վաճառել իր երեխային:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտարարել էին, որ այն չի՛ համապատասխանում իրականությանը:


