«Ուրախ եմ, որ երեխաս սիրո պտուղ է։ Երեխա ունենալու որոշումն ինձ մոտ կտրուկ էր։ Ես ուզում եմ ևս մեկ երեխա ունենալ և շատ ուզում եմ աղջիկ ծնվի»,- իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը, ում բալիկի ծնունդը մի շարք մեկնաբանությունների առիթ էին տվել․ «Մեկնաբանությունները շատ էին, երբ տեղադրեցի նկարը մեկ միլիոն տարբերակներ հնչեցին՝ որտեղի՞ց ծնվեց, ամուսնացա՞ծ է և այլն։ Ինչ-որ բլոգերներ փորձեցին դիտումներ ապահովել»,- ասաց նա՝ հավելելով, որ իր բալիկի ծնունդը ոգեշնչել է նրա ընկերներից շատերին, ովքեր ևս որոշել են երեխա ունենալ։ |
Աղբյուրն՝ այստեղ