▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաներից և ամուսնուց ի՞նչ անակնկալ է ստացել Իրինա Թովմասյանը` ծննդյան կապակցությամբ

Life.panorama.am-ը գրում է.  Այսօր՝ փետրվարի 4-ին, Իրինա Թովմասյանը նշում է իր ծննդյան օրը, գեղեցկուհին դառնում է 34 տարեկան: Կայքին Իրինան պատմել է ամուսնու եւ աղջկա անակնկալների մասին եւ կիսվել տարիքային առանձնահատկություններով:

«Ճիշտն ասած՝ երեկ մինչ կեսգիշերը երեխաներիս քնացնելիս ես էլ էի քնել, բայց ուղիղ կեսգիշերին ամուսինս ինձ արթնացրեց ու ծաղիկներ նվիրեց: Անակնկալները շարունակվեցին նաեւ առավոտյան, երբ Մեգգիս ինձ դրամապանակ եւ շատ գեղեցիկ բացիկ նվիրեց, դե իսկ փոքրիկներիս արթնանալուն պես մենք սկսեցինք պարել ու մի լավ ուրախանալ: Փոքրիկներիս համար այսօր առավոտյան իսկական տոն էր, երբ մեր դայակաները գեղեցիկ փաթեթեվորված նվերներով եկան մեր տուն ու սկսեցինք բացել նվերները, այդ պահին երեւի աղջիկներս մի պահ Ամանորը հիշեցին»,- մեծ ոգեւորությամբ պատմեց Իրինա Թովմասյանը:

Գեղեցկուհին իր ընտանիքի եւ ընկերների հետ միասին ծննդյան օրը կնշի «Կամի» ակումբում. «Այսօր լավ ժամանակ կանցկացնենք մտերիմներիս հետ, անպայման Մեգգին ելույթ կունենա, կերգի «Մայրիկ» երգը ու ես կրկին անցյալ տարվա ծննդյանս օրը կհիշեմ, երբ նա առաջինն անգամ անակնկալ կերպով կատարեց այդ երգը: Մինչեւ հիմա, ամեն անգամ այդ երգը լսելիս, հիշում եմ անցյալ տարվա ծննդյանս օրն ու հուզվում»,- նշեց նա:

Իրինա Թովմասյանն այսօր 34 տարեկան է դառնում, բայց մեզ հետ զրույցում գեղեցկուհին նկատեց, որ տարիքի թվերի վրա երբեք չի կենտրոնանում.

«Ես լավատես մարդ եմ, հայտնի ասույթին համապատասխան՝ ծննդյանս օրերին մտածում եմ՝ ոչ թե մի տարով էլ մեծացա, այլ եւս մեկ տարի ապրեցի: Երբեք չեմ կենտրոնացել տարիքի վրա: Մյուս կողմից շատ չեմ էլ խորանում, որ մեկ տարի էլ ապրեցի, քանի որ ես ապրում եմ այս օրով, բնակաբանար, մտալծելով վաղվա մասին: Ես երբեք չէի ցանկանա հետ գնալ, լինել 20 տարեկան, որովհետեւ տարիների ընթացքում այնքան լավ ճանապարհներով ես անցնում, լավ հիշողություններ դիզում, որ պետք է չցանկանաս այդ ամենը ջնջել ու նորից դառնալ 20 տարեկան. Չէ որ, այն թանկը, որ ունես, այդ տարիների ընթացքում ես ձեռք բերում: Ես անգամ երբեմն մոռանում եմ տարիքս, օրինակ՝ վերջերս Մեգգիի ու ամուսնուս հետ գնացել էինք բժշկի, ու երբ պետք է գրանցման հետ կապված տարիքս նշեի, զգացի, որ ամուսինս ու Մեգգին զարմացած ինձ են նայում ու ասում, թե այդ պահին մի՞թե կատակ եմ անում, արդյունքում հասկացա, որ ես անգամ տարիքս չեմ հիշում, քանի որ մի տարի պակաս էի ասել, հետո հիշեցի անցյալ տարվա տորթի մոմերի քանակը եւ ճիշտ տարիքս ասացի, արդյունքում գիտակցեցի, որ այնքան չեմ կենտրոնանում տարիքիս վրա, որ անգամ տարիքս էի մոռացել»,- ծիծաղելով պատմեց 34-ամյա գեղեցկուհին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее