▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Ստեփանակերտում

Այսօր՝ հունիսի 1-ին, Ստեփանակերտի կենտրոնում՝ Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակներում կազմակերպել է համերգային ծրագիր, որին մասնակցել են մայրաքաղաքի արվեստի դպրոցների և մանկապարտեզների սաները: Համերգի ընթացքում երեխաներին շնորհավորել ու զվարճացրել են ծաղրածուներ և մուլտհերոսներ։ Իսկ միջոցառման վերջում համերգի մասնակից փոքրիկները ստացել են նվերներ:

«Նման համերգային ծրագրով ցանկանում ենք շնորհավորել բոլոր փոքրիկ արցախցիներին և մաղթել նրանց ուրախություն, խինդ ու ծիծաղ: Թող որ նրանք խաղաղ երկնքի տակ մեծանան ու աշխարհի մյուս երեխաների նման երջանիկ մանկություն ունենան»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը և հավելել, որ օրվա խորհրդի հետ կապված՝ մայրաքաղաքի նախապատրաստական կրթօջախներում տարբեր միջոցառումներ են նախատեսված:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее