▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը կապահովվի 100 տոկոսով

 


Դրվագներ կառավարության այսօրվա նիստից:

Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Խնդրի կարգավորման նպատակն է պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2017-2019թթ. անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը 100 տոկոսով:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների թիվն տարեցտարի աճում է։ ՀՀ-ում 2016թ.-ին մինչև 18 տարեկան դիաբետ ունեցող հիվանդների տարեկան աճը 2015թ.-ի հետ համեմատ կազմել է 8 տոկոս, իսկ 18-22 տարեկաններինը՝ 14,4 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее