▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում զենքի առք ու վաճառք է եղել, հայտնաբերվել է զենքը, վաճառքի գումարը, գնորդը

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Հակոբ Մելտոնյանը։ Կասկածանքը՝ ապօրինի զենք ձեռք բերել և պահել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, 50-ամյա Մելտոնյանի մեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտներով, նույն տրամաչափի 8 փամփուշտ էլ եղել է պոլիէթիլենային փաթեթում։ 

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Հակոբ Մելտոնյանը հրազենը գնել է Կառլեն Հարությունյանից՝ Երվանդ Հարությունյանի միջնորդությամբ։ 
51-ամյա Կառլեն և 50-ամյա Երվանդ Հարությունյանները նույն օրը հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Կառլեն Հարությունյանի խուզարկությամբ դոլար ու դրամ է հայտնաբերվել․ նախնական տվյալներով՝ գործարքի գումարը։ Հարուցվել է քրեական գործ։
Հակոբ Մելտոնյանը, Կառլեն և Երվանդ Հարությունյանները ձերբակալվել են։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее