▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձանց ինքնությունը ճշտվել է

armtimes.com-ը գրում է. Այսօր կեսօրին Վերնիսաժի հարակից տարածքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձանց ինքնությունը ոստիկաններին հայտնի է. վերջիններս որոնվում են։ 

Ի պատասխան կայքի հարցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասել են, որ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ ողջ հանրապետությունով որոնողական աշխատանքներ են ընթանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее