▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում ոստիկանությունը համատարած ստուգում է մեքենաների բեռնախցիկները

 armtimes.com-ը գրում է. Քիչ առաջտեղեկություն հասավ այն մասին, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երեւանի տարբեր փողոցներում կանգնեցնում են մեքենաները եւ ստուգում բեռնախցիկները: Այս գործընթացքը իրականացվում է տեւական ժամանակ:

Այս  ստուգումների վերաբերյալ  ոստիկանության լրատվության պատասխանատու Աշոտ Ահարոնյանը կայքին տեղեկացրեց, որ ոստիկանությունը կոնկրետ գործի շրջանակներում կոնկրետ ստուգումներ է իրականցնում: Վերջինս չցանկացավ տվյալ գործի վերաբերյալ որեւէ մանրամասն հաղորդել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее