▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում ծեծի են ենթարկել 25-ամյա զինծառայողի. վերջինս տեղափոխվել է հոսպիտալ

Երեկ՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։

 

 

 

 

ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից (ժողովորդին հայտնի Մուրացանի հոսպիտալ) ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, ովքեր պարզել են, որ վիրավորը նշված հոսպիտալ է բերվել «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա Արցախի Հանրապետության քաղաքացի, 25-ամյա Հարություն Հ.-ն է, ով զինվորական է։

 

 

 

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նրա հետ վիճաբանություն է տեղի ունեցել Խանջյան փողոցում գործող «ՎՎ» ակումբի մոտ, որի ժամանակ էլ վիրավորին անծանոթ անձինք մի քանի անգամ հարվածել են նրան։

 

 

 

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր այքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее