Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ է ներկայացրել երեք քաղաքական ուժ՝ Հանրապետական եւ «Երկիր ծիրանի» կուսակցություններն ու «Ելք» դաշինքը:
Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017 թ. ապրիլի 9-14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017 թ. ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ:


