Այդ սարքավորումները, որոնք շատ նման են վճարահաշվարկային տերմինալներին, պատկանում են «Գուդվին» ընկերությանը, որը ստեղծել է գործարար Սերգեյ Մանուկյանը՝ առավել հայտի «Շինանյութի Սերգեյ» անվանումով:
Նմանատիպ խաղային ապարատներ են տեղադրված Հայաստանի գազալցակայանների մեծամասնությունում: Դրանցից կարող է օգտվել ցանկացած քաղաքացի, անձնագրի առկայությունը անհրաժեշտ չէ, սակայն ապարատի էկրանին գրված է, որ դրանից կարող են օգտվել 18 տարին լրացած անձինք: Այս խաղային ապարատները եթե մինի խաղատուն չասենք, ապա կարող ենք ասել, որ խաղատան սարքավորումներից քիչ տարբերվող են: Դրանց միջոցով մարդիկ մուտքագրում են գումար սկսած 1000 դրամից եւ անդադար խաղալ, թե բախտները բերեց՝ շահում էլ կունենա կրկին գումարի տեսքով:
Խաղատների եւ շահումով խաղերի դաշտը կարգավորում են «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների» մասին ՀՀ օրենքները: Դրանցից առաջինը կանոնակարգում է լոտոների կազմակերպման ոլորտը:
«Գուդվին» ընկերության ապարատների կանոնակարգումը իրականացվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով, որի բացերից օգտվելով «էլ լոտո»-ի խաղային ապարատները տարածվեցին հանրապետությունով մեկ: Օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա հետևանքով սույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները: Լիազոր մարմինը ֆինանսների նախարարությունն է, որը եւ լիցենզավորում է եւ վերահսկողություն իրականացնում:
Քանի որ օրենքը հստակ չի սահմանում, թե որտեղ կարող են տեղակայվել այդ վիճակախաղի սարքավորումները, բնականաբար այն տնօրինողը, ըստ իր տնտեսական գործունեության շահավետության, տեղադրում է այնտեղ, որտեղ առավել նպատակահարմար է իրեն:
Այսպես, օրենսդրական բացից օգտվելով, «Գուդվին» ընկերությունը մեծ թափ է հաղորդում իր այսպես կոչված «մինի խաղատներին», որի պոտենցիալ օգտվողը կարող են լինել այն անձինք, որոնք այցելում են «Երեւան սիթի» սուպերմարկետ, իսկ անչափահասների կողմից այդ վիճակախաղից օգտվելու արգելքը հասցված է 0-ի:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


