«Արմենպրես»-ի տեղեկություններով Երեւանից-Մոսկվա ուղեւորված եւ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված հայկական ավտոբուսի վիրավորներից մեկը՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը Պավլովսկ քաղաքի հիվանդանոցում մահացել է:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով 8:40-ին Մ-4 «Դոն» (Վորոնեժի մարզ) միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախվել են Երեւան-Մոսկվա ուղեւորատար ավտոբուսն ու բեռնատարը։ Բախման պահին ավտոբուսում 50 մարդ է եղել (48 ուղեւոր եւ 2 վարորդ)։


