Armlur.am-ը հարցազրույց ունի դերասան Սեպուհ Ապիկյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Հիշում եմ, որ տարիներ առաջ՝ ավտովթարի ենթարկվելուց հետո Դուք, լինելով սրտնեղած, գրառումներ էիք կատարում սոցցանցերում։ Հիմա Ձեր առողջական վիճակն ինչպե՞ս է։
-Դրանից հետո շուրջ երեք տարի ես դժոխքի միջով անցա։ Հիմա, փառք Աստծո, ամեն բան արդեն հաղթահարել եմ։ Առողջական խնդիրները, որոնք առաջացան վթարից հետո, ինձ հանգիստ չեն տալիս մինչ օրս, բայց արդեն հարմարվել եմ դրանց հետ։ Մինչեւ օրս էլ ցավեր ունեմ։
–Ձեր գրառումներից ոմանք այնպիսի տպավորություն ունեին, որ Ձեր կողքին ոչ ոք չկար, Դուք միայնակ էիք։ Սկսվեցին խոսակցություններ պտտվել նաեւ այն մասին, որ Դուք ամուսնալուծվել եք։ Գուցե՞ ժամանակն է, որ մեկնաբանե՞ք այս լուրերը։
-Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակահատվածում իսկապես սրտնեղած եմ եղել, բայց դա չի նշանակում, որ անձնական կյանքում խնդիրներ եմ ունեցել։ Ինձ համար արդեն սովորական են դարձել նման մեկնաբանությունները։ Տեսեք՝ համացանցում այսօր ինչ է կատարվում. ում մտքով ինչ անցնում է՝ գրում է՝ առանց իմանալու ինքը ճիշտ է, թե ոչ։ Բայց չէ՞ որ մենք էլ մարդ ենք, քարից չենք, կարող ենք տրամադրությունների փոփոխություն ունենալ, որը ամենեւին էլ կապված չլինի անձնականի հետ։ Բոլոր հետաքրքրասերներին ասեմ, որ չեմ ամուսնալուծվել, ամեն բան կարգին է, ապրում եմ կնոջս եւ երեխաներիս հետ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Ես զղջում եմ իմ գրառման համար ու չեմ հրաժարվի Հայաստանի քաղաքացիությունից. Սեպուհ Ապիկյան