▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ Սևանում դաժանաբար սպանված երիտասարդը սպասում էր առաջնեկի ծննդին. մանրամասներ

Սեւանի ոստիկաններն ու քննիչները պարզել են երեկ՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանվածի ինքնությունը։

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:  Նա Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ժորա Մարտիրոսյանն էր, ով գլխի շրջանում ջնջխված վերքերով հայտնաբերվել էր Սեւանի թերակղզու տարածքում դեպի «Սեւանի կառավարական ամառանոց» տանող ճանապարհին, իր անվամբ հաշվառված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի հետեւի նստատեղում։ 

Սպանվածն աշխատում էր Գյումրի քաղաքի «Կրիստալ Ալկո» ԱՁ-ում՝ որպես մենեջեր։ Նա վերջերս էր ամուսնացել եւ սպասում էին իրենց առաջնեկին։ Ժ. Մարտիրոսյանը թե՛ ծննդավայրում, թե՛ հարազատների ու թե՛ աշխատանքային ընկերների շրջապատում եղել է ընտանիքին նվիրված, հոգատար ամուսին ու ընտանիքի հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մենեջերի աշխատանքին զուգահեռ երբեմն ավտոմեքենան օգտագործում էր որպես տաքսի։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ`մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ավտոմեքենայի մեջ հայտնաբերված երիտասարդ տղամարդու գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее