▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկ Երևանում բանկից գողություն կատարած անձն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են երեկ՝ նոյեմբերի 17-ին, Երևանում Շինարարների 25 հասցեում գործող «ՎՏԲ» բանկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակակում կատարողի ինքնությունը: 

Ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտաված, այդ թվում՝ գողության համար և երեկ արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում:
 
Զինված անձը ներխուժել էր Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ: 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի խմբերը:

Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, ստահակը բանկի մասնաճյուղից հափշտակել էր խոշոր չափի գումար և դիմել փախուստի: 
 
Հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը: 

Դեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее