
Armtimes.com-ը գրում է.
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում երեկ մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանը Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից էր:
Մեր զրույցում նրա հարեւանուհին՝ տիկին Նվարդը, պատմեց, որ 19-ամյա զինծառայողը միակողմանի ծնողազուրկ էր, ապրում էր մոր եւ ավագ եղբոր հետ: Ընտանիքում միայն մայրն է աշխատում՝ խոհարարուհի է, իսկ ավագ եղբայրը մեկ տարի է ինչ վերադարձել է ծառայությունից: Արշակի հայրը երեք տարի առաջ է մահացել՝ ինֆարկտից: Նրա խոսքով՝ կրտսեր սերժանտը բանակ է զորակոչվել 2016 թվականի ամռանը, 5,6 ամիս ծառայել է Վանաձորի զորամասերից մեկում, ապա տեղափոխվել Մեղրի:
«Շատ համեստ, շատ խելոք երեխա էր Արշակը, երբեք որեւէ խնդիր չի ունեցել, սովորել է ուսումնարանում»,- պատմեց մեր զրուցակիցը: Թե ինչն է եղել զինծառայողի մահվան պատճառը տիկին Նվարդը չգիտեր: «Մենք կայքերից ենք տեղեկանում դեպքի մասին, մայրն էլ լուրերով է իմացել որդու զոհվելու մասին, դեռ որեւէ բանից տեղյակ չեն: Դին էլ դեռ չեն բերել»,- ասաց նա՝ հավելելով, որ երեկ երեկոյան դեռ զինկոմից որեւէ մեկը չի այցելել զինծառայողի հարազատներին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


