Արցախում երեկ՝ մարտի 31-ին, ժամը 14:45-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետեւանքով, մահացու վիրավորում ստացած 24-ամյա Գոռ Հովհաննիսյանն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որից հետո ծառայության է անցել ՊԲ-ում: Գոռը սպա էր, իսկ հայրը` Արցախյան ազատամարտի մասնակից: Նա ընտանիքի ավագ զավակն էր, ունի իրենից փոքր երկու եղբայր, որոնցից մեկն այժմ Պաշտպանության բանակում ժամկետային զինծառայող է: Ի դեպ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի «Շունչը» ֆիլմի գլխավոր դերակատարը Գոռի մյուս եղբայրն է`Սմբատ Հովհաննիսյանը:



.jpg)
.jpg)


