▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի գոռոզ էի, հեռուստատեսությունն ինձ հասարակ դարձրեց. Արևիկ Ուդումյան

Blognews.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը տևական դադարից հետո առաջին անգամ BlogNews-ին հարցազրույց տվեց ու խոսեցընտանեկան կյանքի, ամուսնության մասին։ Այս անգամ Արևիկի հետ խոսել ենք աշխատանքի մասին և ոչ միայն։) Այս անգամ ևս հաղորդավարուհին բավականին անկեղծ էր։

-Արևիկ, արդեն 1 տարի է, «Առավոտ լուսո»-ի պրոդյուսերն ես, ժամանակին այս ծրագրի հաղորդավարուհին էիր։ Ինչպե՞ս ստացվեց անցումը՝ հաղորդման դեմքից թիկունքային մարդու։

-Դա միանգամից չեղավ։ Ես վարել եմ մինչև 2013 թվականը, 1.5 տարի ընդմիջում է եղել, և 2015-ի սկզբից սկսել եմ զբաղվել այս հաղորդման պրոդյուսերական աշխատանքով։ Թիմում էլի են նոր մարդիկ ավելացել։ Որոշակի նորամուծություններ արել ենք, հուսով եմ՝ շատ նորություններ դեռ կունենանք։ Քանի որ վարել եմ ծրագիրը, լավ եմ պատկերացնում ֆորմատը։

-Հետաքրքիր է, ո՞րն է հաղորդավարուհի-պրոդյուսերի ամենամեծ պահանջը հաղորդավարներից։

-Կարծում եմ՝ առավոտյան ծրագրերի հաղորդավարների դեպքում ամենակարևորներից մեկը տեղեկացված և ռիթմի մեջ լինելն է, ինչը, բնականաբար, հնարավոր է ամենօրյա աշխատանքի միջոցով։


-«Մեր մեջ ասածը», որի դեպքում և՛ պրոդյուսեր ես, և՛ հաղորդավարուհի, 4-րդ եթերաշրջանում փոխեց իր ձևաչափը. հիմա ավելի շատ հակված եք անկեղծ, բացահայտող զրույցների։ Ինչո՞ւ որոշեցիք փոփոխության գնալ։

-Որոշվեց, որ «Մեր մեջ ասածը» պետք է ունենա ևս 2 եթերաշրջան (փետրվարից սկսում ենք 5-րդ եթերաշրջանը)։ Մեր իրականության մեջ քիչ են հետաքրքիր հայտնիները, իրենց կյանքի մասին խոսել կարողացող և սիրող հայտնիները։

Իրականում մենք ավելի բարդացրինք մեր աշխատանքը, քանի որ այն, ինչ հիմա ենք անում, պահանջում է շատ ավելի մեծ ժամանակ և աշխատանք, իսկ մենք եթերում ենք շաբաթը 5 օր։ Մեր լրագրողներին հաճախ նմանեցնում եմ ոստիկանության աշխատակիցների, որովհետև հյուրերի մասին այնպիսի տեղեկություններ են պրպտում, այնպիսի մանրամասներ պարզում, որ զարմանում ենք։ Կարծում եմ՝ սա «Մեջ մեջ ասածի» բոլոր ֆորմատներից ամենասիրվածն է. մարդկանց դուր են գալիս ուրիշների անձնական պատմությունները, որոնց մասին դեռ չեն լսել։ Ամենակարևորը մեր հյուրերի զգացմունքներն են. երբ մարդը զգացմունքային է, շատ բնական է, իսկ մենք մեր հյուրերին տեսնում ենք ամենաբնական վիճակում, և մենք էլ ենք զգացմունքային դառնում։

-Նախորդ եթերաշրջանում Իրինա Դանիելյանն այլևս ձեզ հետ չէր վարում հաղորդումը։ Ինչո՞ւ։

-Ուղղակի նա սկսեց նկարահանվել սիթքոմում և վերադարձավ իր աշխատանքին՝ իբրև դերասանուհի։ 2 հաղորդավարուհու դեպքում ֆորմատն ավելի անձնական դարձավ։ Կարծում եմ՝ հիմա մեր հաղոդմանը հյուր գալն ավելի դժվար է, քան նախկինում, որովհետև  հյուրը գիտի, որ իր «մեջքի հետևում» շատ բաներ են պարզվում։)

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее