Life.panorama.am-ը գրում է. Ինչպես շատերը գիտեն՝ Արմինան դերասանական արվեստից զատ զբաղվում է ընտանեկան բիզնեսի տնօրինությամբ: Աշխատելով գեղեցկության սրահում՝ Արմիան այս ընթացքում հետաքրքրված է նաեւ դիմահարդարման արվեստով.
«Ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ գեղեցկության սրահում, քանի որ մենք անընդհատ աշխատում ենք նորարարություններ իրականացնել, որպեսզի մեր հաճախորդները միշտ գոհ լինեն մեզնից, ինչը, կարծես թե, ստացվում է: Ինչ վերաբերվում է դիմահարդարման արվեստին, պետք է ասեմ, որ միշտ էլ սիրել եմ այդ արվեստն ու հետաքրքրված եղել, անգամ մեր կուրսում ներկայացումներից առաջ ինքս էի դիմահարդարում աղջիկներին. Ճիշտ է՝ հիմա, ծիծաղելով եմ հիշում, թե ինչպես էի դիմահարդարում խեղճերին: Ինչեւէ, այժմ ընկերուհուս՝ պրոֆեսիոնալ դիմահարդար Ժենյա Ստեփանյանի շնորհիվ հենց մեր սրահում սովորում եմ այս արվեստի հմտությունները: Նրա շնորհիվ էլ ավելի սիրեցի դիմահարդարման արվեստը: Ուրախ եմ, որ ինձ մոտ այն վատ չի ստացվում»,- պատմեց Արմինան:
Իսկ վերջում հետաքրքրվեցինք, թե Արմինա Ասրյանը, ում սիրտն արդեն երկար տարիներ զբաղված է, չի՞ պատրաստվում ամուսնանալ, պատասխանեց.
«Ամեն մեկի կյանքում այդ կարեւոր քայլը տարբեր տարիքում է հասունանում: Աստված առաջ, երեւի այս տարի կօրինականացնենք մեր հարաբերությունները»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում